Ախտորոշում
Գինեկոլոգիական հետազոտություններ. morevmankan.am
Հետազոտությունների ցանկը կախված է ցուցումներից:
Գինեկոլոգը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները.
- Քսուք. իրականացվում է գինեկոլոգի մոտ այցի շրջանակում` վարակի կասկածի դեպքում, վիրահատական միջամտությունից առաջ և այլն:
- Արյան հետազոտություն. նշանակվում է ըստ ցուցման: Իրականացվում է արյան ընդհանուր և կենսաքիմիական քննություն, հեպատիտի, ՁԻԱՎ-ի, սիֆիլիսի հայտնաերման հետազոտություններ և այլն:
- ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով հետազոտություն. թույլ է տալիս հայտնաբերել թաքնված սեռավարակները (ուրեապլազմոզ, խլամիդիոզ և այլն):
Ախտորոշումը ճշտելու համար կարող են նշանակվել լրացուցիչ սպեցիֆիկ հետազոտություններ.
- արյան հետազոտություն` օնկոմարկերների կապակցությամբ,
- հորմոնների մակարդակի որոշում,
- քսուք` բջջաբանական հետազոտության համար,
- գենետիկ հետազոտություններ և այլն:
Քսուքների տեսակները
- Քսուք` հեշտոցի միկրոֆլորայի հայտնաբերման համար (կատարվում է յուրաքանչյուր գինեկոլոգիական այցի ժամանակ),
- քսուք` հեշտոցում մաքրության աստիճանը որոշելու համար (որոշվում է նորմալ, ախտածին և պայմանական ախտածին միկրոօրգանիզմների քանակը),
- քսուք բիոպսիայի համար. թույլ է տալիս հայտնաբերել ախտածին միկրոօրգանիզմները, նրանց զգայունությունը անտիբիոտիկների նկատմամբ,
- քսուք օնկոցիտոլոգիայի համար (նշանակվում է էպիթելի ախտաբանական փոփոխությունները հայտնաբերելու նպատակով):
Անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
- Հրաժարվել բժշկի այցից` կրիտիկական օրերին, եթե իրավիճակն անհետաձգելի չէ,
- քսուքը հանձնելու նախորդ օրը բացառել սեռական հարաբերությունը,
- բժշկի ցուցումով հրաժարվել վագինալ մոմիկներից` հետազոտությունից մեկ օր առաջ,
- ներլվացումներ չկատարել,
- բացառել միզամուղների ընդունումը:
Հետազոտման օրն անհրաժեշտ է.
- Ցնցուղ ընդունել, հագնել մաքուր սպիտակեղեն,
- վերցնել մինչև այդ կատարված հետազոտությունների արդյունքները,
- գրել վերջին շրջանում առկա գանգատները:
Եթե հետազոտությունների ընթացքում անհրաժեշտ է նաև արյան քննություն կատարել, պետք է հաշվի առնել, որ.
- ցուցանիշները կարող են փոխվել օրվա ընթացքում, այդ պատճառով այն պետք է հանձնել առավոտյան` սոված վիճակում,
- հորմոնների հետազոտության համար արյուն հանձնելիս պետք է հաշվի առնել, որ տարբեր հորմոնները որոշվում են դաշտանային ցիկլի տարբեր օրերին,
- հետազոտություններից 1-2 օր առաջ անհրաժեշտ է հրաժարվել ճարպոտ, տապակած սննդից, ծխելուց, ալկոհոլից,
- հետազոտությունների նախորդ օրը ձեռնպահ մնալ ծանր ֆիզիկական ակտիվությունից:
Գինեկոլոգը ըստ ցուցման կարող է նշանակել նաև էնդոկրինոլոգի, ուրոլոգի կամ այլ մասնագետի կողմից խորհրդատվություններ, կոնքի օրգանների ՈՒՁՀ, լապարոսկոպիա, կոլպոսկոպիա, բիոպսիա և այլն:
Գինեկոլոգիական հետազոտությունների դիմելու ցուցումները.
- որովայնի ստորին հատվածում` ցավ,
- դաշտանային ցիկլի խանգարում,
- սեռական օրգանների շրջանում քոր, այրոց,
- հղիության պլանավորում,
- անպտղության կասկած,
- վիահատական միջամտության նախապատրաստում,
- պլանային դիսպանսերիզացիա,
- բուժումից հետո բուժառուի վիճակի գնահատում:
05.04.2023 Կարդացեք նաև
Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...
04.08.2025
Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...
05.09.2024
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
21.03.2024
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
14.03.2024
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
29.02.2024
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
23.02.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
05.02.2024
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
31.01.2024
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
26.01.2024
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
22.01.2024
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
18.01.2024
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
18.01.2024
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
10.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgigoJb' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ